Հանդիպում Ցոլակ Մլքե-Գակստյանի հետ

Մենք հանդիպեցինք միջազգային տարբեր նախագծերի և ծրագրերի հեղինակ Ցոլակ Մլքե-Գալստյանի հետ: Նշեմ, որ մենք քննարկում էինք տարբեր հարցեր՝ անգլերեն լեզվով, քանի որ այդ ճամբարը, որին մենք պետք է մասնակցենք լինելու է անգլերեն: Ցոլակը մեզ բացատրեց որոշ տերմիններ և դրանց նշանակությունները և բացատրեց, թե ինչպես կիրառել դրանք: Այնուհետև նա պատասխանեց մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի՝ կյանքի բազմաթիվ ոլորտներից և ասեմ, որ այդ պատասխանները իրոք շատ ինֆորմացիա տվեցին մեզ: Շնորհակալություն ենք հայտնում Ցոլակին հրաշալի հանդիպման համար:

Նախապատրաստական հանդիպումներ

Հուլիսի 2-ին մենք՝ քաղաքագիտական ակումբի անդամներով հանդիպում ունեցանք ԵՊՄՀ քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանի հետ: Այդ հանդիպման ընթացքում նա մեզ բացատրեց, թե ինչպիսի տեսակետներ կարելի է ունենալ և ինչպես դիրքորոշվել Մոլդովայում միջազգային պատանեկան քաղաքագիտական ճամբարում քննարկումների ընթացքում` կապված խնդրահարույց տարածքների հետ: Բնականաբար նաև մի փոքր շեղվեցինք թեմայից և ունեցանք քաղաքական տեսակետների ու մտքերի շատ սուր հակասություններ: Շնորհակալ ենք պարոն Շիրինյանին խորհուրդների համար: Հուլիսի 4-ին, քաղաքագիտական ակումբի ոչ բոլոր անդամներով հանդիպեցինք ԵՊՀ-ի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Աշոտ Ենգոյանի հետ: Պարոն Ենգոյանը մեզ բազմաթիվ խորհուրդներ տվեց, թե ինչպես թողնենք ինֆորմացված թիմի տպավորություն և մեզ հետ զրուցեց այնտեղ քննարկվելիք թեմաների շուրջ: Նաև պարոն Ենգոյանը մեզ նյութեր տրամադրեց այդ ճամբարին նախապատրաստվելու համար: Շնորհակալություն ենք հայտնում պարոն Ենգոյանին տրամադրած նյութերի և բազմաթիվ խորհուրդների համար:

Blog at WordPress.com.

Up ↑