Նախապատրաստական հանդիպումներ

Հուլիսի 2-ին մենք՝ քաղաքագիտական ակումբի անդամներով հանդիպում ունեցանք ԵՊՄՀ քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանի հետ: Այդ հանդիպման ընթացքում նա մեզ բացատրեց, թե ինչպիսի տեսակետներ կարելի է ունենալ և ինչպես դիրքորոշվել Մոլդովայում միջազգային պատանեկան քաղաքագիտական ճամբարում քննարկումների ընթացքում` կապված խնդրահարույց տարածքների հետ: Բնականաբար նաև մի փոքր շեղվեցինք թեմայից և ունեցանք քաղաքական տեսակետների ու մտքերի շատ սուր հակասություններ: Շնորհակալ ենք պարոն Շիրինյանին խորհուրդների համար: Հուլիսի 4-ին, քաղաքագիտական ակումբի ոչ բոլոր անդամներով հանդիպեցինք ԵՊՀ-ի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Աշոտ Ենգոյանի հետ: Պարոն Ենգոյանը մեզ բազմաթիվ խորհուրդներ տվեց, թե ինչպես թողնենք ինֆորմացված թիմի տպավորություն և մեզ հետ զրուցեց այնտեղ քննարկվելիք թեմաների շուրջ: Նաև պարոն Ենգոյանը մեզ նյութեր տրամադրեց այդ ճամբարին նախապատրաստվելու համար: Շնորհակալություն ենք հայտնում պարոն Ենգոյանին տրամադրած նյութերի և բազմաթիվ խորհուրդների համար:

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑